army, troops, warriors, cavalry;
officer;
—ք զօրուն, the officers of an army.
• , ի հլ. «գունդ, զօրք, բանակ» ՍԳր. Կոչ. Խոր. Յհ. կթ. որից սպայազօր Յհ. կթ. սպայակոյտ Յհ. կթ. սպայապետ Կորիւն. սպայասալար Լմբ. առ լև. (յետնաբար կազ-մուած հայերէնի մէջ՝ փխ. սպասալար բառի, որ զուտ իրանեան բարդութիւն է).-բառիս ընթերցման համար կարևոր է սըպայութիւն գրչութիւնը մի ոտանաւորի մէջ՝ Նոր վկ. էջ 509 (Ժէ դարից)։ Նոր գրականում սպայ իր իմաստը փոխելով դարձել է ո՛չ թէ «զօրք կամ բանակ», այլ «զօրքը վարող աստիճա-նաւորներից մին, օֆիցեր, officier», որից և ենթասպայ։
• = Պհլ. [other alphabet] spah, պրս. [arabic word] sipāh, (նաև ispāh, sipah, ispah) «զօրք, բանակ». կնդ. ❇ spāδa-, հպրս. spāda-(պա-հուած միայն Taxmaspāda-յատուկ անու-ան մէջ), օտս. afsād, älsád «խումբ, բանակ, գունդ, բազմութիւն» (Horn § 669)։ Պառս-ևեռէնից են փոխառեալ թրք. sipahi, քրդ. spahi, սերբ. spahija, լեհ. spahi, ռում. spa-hiu, յն. σπάχιδες, ֆրանս. spahi, cipaye։ Հմմտ. նաև սպարապետ, սպասալար։-Հիւբշ. 239։
• Նախ ԳԴ դրաւ պրս. սիփահ ձևից փոխառեալ։ ՆՀԲ նոյն է համարում սպայ, սպահ և սեպուհ, ռմկ. սպահի, պրս. սիբահ, սիբահի, եբր. ձապա, սէ-պա, յորմէ սաբաւովթ։ Spiegel Huzμ Gram. 189-190 պրս. sipāh, պհլ. si-pās։ Muller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 107 պրս. sipāh, զնդ. spāδa։ Lag. Btrg. bktr. Lex. 8 պրս. sipāh։ Justi, Zendsp. էջ 303 զնդ. spāδa ձևի տակ ծանօթ բառերի հետ։ Գարագաշեան, Քնն. պատմ. Բ. 10 սեպուհ բառի մի այլ ձևն է։
• ՓՈԽ.-Վրաց. սպա «բանակ, գունդ» թւում է հայերէնից. իսկ իսպաոբա «աս-պետութիւն», իսպաերադ «ասպետաբար» պարսկերէնից են։ Տարբեր են սեփե «ար-քունի պալատ, տէր, թագաւոր», սեփեծուլի «իշխան, սեպուհ» (որից սեփծուղ Խոր.), նեփոբա, սեփեոբա «իշխանութիւն»։
• «զուսպ». ունի միայն Բառ. երեմ. էջ 290։